ՀԿԿ-ն մարտի 20-ին նախընտրական երթ է անցկացրել Երևանի կենտրոնում։ Նրանք անցորդներին բաժանում էին իրենց բուկլետները ու ծանոթացնում իրենց հետագա քայլերին՝ խորհրդարան անցնելու դեպքում։
Կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, պատգամավորի թեկնածու Տաճատ Սարգսյանը նկատել է. «Ընտրողների վերաբերմունքը մեզ այնքան ջերմ է, որ դժվար է դա բառերով արտահայտել։ Մարդիկ երազում են նախկին կարգերին վերադառնալու մասին, երբ կոմունիստներն էին կառավարում»։